Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

dd

Ղազախստանի Ատիրաուսի շրջանում չորս նավթահոր է հեղեղվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդյունաբերական անվտանգության կոմիտեից։

«Ներկայումս Ատիրաուսի շրջանում չորս հորատանցք է հեղեղվել։ Տվյալ հորատանցքերը ժամանակին հոսանքազրկվել և կնքվել են», - տեղեկացրել են կոմիտեից։

Նշվում է, որ մարզի մնացած նավթագազային հանքավայրերում իրավիճակը կայուն է և գտնվում է մշտական վերահսկողության տակ: 

Ատիրաուսի շրջանում գտնվում են Ղազախստանի նավթի պաշարների մոտ 80% - ը։ Այստեղ են գտնվում այնպիսի խոշոր հանքավայրեր, ինչպիսիք են Թենգիզը և Քաշագանը։

Ղազախստանում գարնանային վարարաջրերի հետ կապված 2024 թ. բարդ իրավիճակ է ստեղծվել, 10 տարածաշրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ներկայիս հեղեղումները ամենամասշտաբայինն են վերջին 80 տարվա ընթացքում։

 --00—ՍՊ