Մեզ համար գոյաբանական նշանակություն գործընթացներ են, իսկ ՀՀ ԱԳՆ-ն դիրքորոշում չունի․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ֆֆ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ 

«Մեր շուրջ լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը դիրքորոշում չունի, այն դեպքում, որ ամեն օր պաշտպանություն է աշխարհից մուրում։

Արտգործնախարարությունը պետք է դատապարտեր Գազայի ցեղասպանությունը, որը կատարում է Ադրբեջանի դաշնակիցը, ում նաեւ զինում է մեր դեմ։

Նաեւ պետք է դատապարտեր Իրանի հյուպատոսության ռմբահարումը։

Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է նաեւ ինքդ քայլ կատարես։ Ու կտեսնեինք, թե դրանից հետո ինչ վիճակում կհայտնվեր Ադրբեջանը, որը պետք է մեր դիրքորոշմանը արձագանքեր, սակայն ինչը չէր կարող անել»։ 



--00—ՍՊ