Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ՀՀ քաղաքացի մահացել է․ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ինքնաթիռ

«РЕН ТВ»-ն հայտնում է, որ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին իրեն վատ է զգացել թռիչքի ժամանակ։ Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում: Ըստ աղբյուրի՝ ուղևորուհին մահացել է, նա Հայաստանի քաղաքացի է: Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և անձնակազմի վեց անդամ: