Երևանում հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ աղբ է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Նաիրա

Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցության  պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, նպատակը օրակարգի որոշ հարցերի ծանոթանալն էր:

Անդրադառնալով աղբահանության թեմային` Զոհրաբյանը նշել է, որ ամբողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, աղբ է:

«Եկել եմ հասկանալու, թե Երևանի ավագանին ինչպես է պատրաստվում կարգավորել քաղաքում առկա աղբի վերաբերյալ խնդիրը, ինչ լուծումներ են առաջարկվելու»,- հայտարարել է պատգամավորը և տեղեկացրել, որ պատրաստվում է պարբերաբար մասնակցել Երևանի ավագանու այն նիստերին, որի օրակարգում կենսական կարևորության հարցեր կլինեն:

Միքայել Մելքումյանը մտահոգված է Երևանի հարցերովասել է, դա է պատճառը, որ որոշել է մասնակցել ավագանու նիստին, ասել է պատգամավորը:

«Ուզում ենք հասկանալ, թե ինչ քայլեր են արվում նախընտրական խոստումներն իրականացնելու համար: Երևանցին պետք է շատ արագ զգա փոփոխություններ, այն, ինչ ասվել է, պետք է հետամուտ լինենք, որպեսզի իրականություն դառնա»,- նշել է Մելքումյանը և հավելել, որ հետամուտ կլինեն ամենակարևոր հարցերից մեկի` աղբահանության խնդրի արագ լուծմանը: