Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է․ նախարարը ելույթ կունենա միջազգային համաժողովում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին:

Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով: