Իջևանի ոստիկանները հայտնաբերել են Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Իջևան

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանության Իջևանի բաժին է հրավիրվել 54-ամյա Մհեր Շ.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր Ղրիմի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ՃԵԿ խախտումը) մեղադրանքով:

Այդ մասին հայտում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։