Որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ ԶԼՄ-ների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի կոչին՝ ուղղված ՀՀ-ում ռուսական որոշ ԶԼՄ-ների դիրքորոշմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ, ասել է, որ ոչ մի այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին:

Դիտարկմանն՝ ՌԴ կողմից Քոչարյանին սատարում չի՞ տեսնում, Սինոնյանն ասել է.

«Չեմ կարծում, որ «ՌԴ կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է: Դա ՀՀ ներքին գործերն են: Ինչպես մենք չենք խառնվում որևիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին: Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է և հետևություններ մեր գործընկերները կանեն»,-ասել է Սիմոնյանը, ապա հավելել, որ ՌԴ իր գործընկների հետ մասնավոր զրույցների ժամանակ ստացած տպավորություններից կարող է պնդել, որ Քոչարյանի հետ կապված միանշանակ վերաբերմունք և տրամադրվածություն չկա: