Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզույզների հետ համատեղ, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Աիդա Ս.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 210 հոդվածի (ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։