Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին Հայաստանը կհրաժարվի «սպիտակ քարտով» մասնակցելությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

օլիմպիական

Հայաստանը հրաժարվելու է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը՝ մեջբերելով Ծառուկյանի խոսքը․ «Այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձևերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»:

Օրերս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին: