Չեխիայի Պատգամավորների պալատը վավերացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է  Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- գրված է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան էջում:

Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է: Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Չեխիայի Սենատի կողմից: