«Իսլամական պետությունը» ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:

Ընդ որում, խմբավորումն իր մասնակցության որևէ ապացույց չի ներկայացրել:

Կիրակի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 321 մարդ, վիրավորվել՝ 520-ը: 

Ձերբակալվել է 40 մարդ: Ապրիլի 23-ը հայտարարված է սգո օր: