ՌԴ վարչապետը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ եղբայրական, դաշնակից հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Մենք ակնկալում ենք, որ Դմիտրի Մեդվեդևը Երևան կժամանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ:

Իր հերթին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ 2019 թվականին Հայաստան կայցելի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: