«Սանիթեքը» ապրիլի 23-25-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«Սանիթեք» ընկերությունը հայտարարարություն է տարածել, որով հայտնել է, որ ապրիլի 23-25-ն ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով:

 Հայտարարությունը՝ ստորև․

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում»: