Տաք օդային հոսանքներ են գալիս, ջերմաստիճանը 4-5 աստիճանով բարձրացել է․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Երևան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնել՝ տեղեկացնելով, որ ուրախ լուր է ունի հայտնելու։ Գրառումը՝ ստորև․

«Տաք օդային հոսանքների ներթափանցումն արդեն սկսվել է։ Այսօր՝ 16։00-ին, երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում բարձրացել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։