Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Հերթական առասխպելը․․․ Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին: Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին:

Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ: Կարծում եմ, որ մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ»: