Լուրդ քաղաքում տղամարդը մի քանի մարդու պատանդ է վերցրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Ֆրանսիայի Լուրդ քաղաքում զինված տղամարդն ապրիլի 23-ին մի քանի մարդու պատանդ է վերցրել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, թաղամասի բնակիչների ցուցմունքների համաձայն՝ տղամարդը թաքնվել է Մոցարտի փողոցի վրա գտնվող տանը:

Նա երկու կամ երեք մարդու պատանդ է վերցրել: Ամենայն հավանականությամբ, դա այդ տանը բնակվող ընտանիքն է, որը կազմված է երեք հոգուց՝ ամուսինները և նրանց մեծ աղջիկը: Ականատեսներից մեկը հայտնել է, որ զինված տղամարդը այդ ընտանիքի աղջկա ծանոթն է:

Դեպքի վայր ժամանած հատուկ ջոկատայինները պատանդների ազատագրման գործողություն են սկսել: Կրակոցի ձայներ են լսվել: Ոստիկանությունը թաղամասը վերահսկողության տակ է առել: