Ֆրանսիայում բացվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Ազնավուրի անվան հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակ է բացվել, որը կրում է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:

Աս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Հրապարակի բացման արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: