Բակից գողացել են ավտոմեքենայի անվադողերը. հանցագործությունը բացահայտված է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Ապրիլի 22-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ մարտի 24-ի ժամը 14.00-ից ապրիլի 22-ի ժամը 12.15-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են ամուսնու՝ իրենց տան բակում դրված «Լենդ Ռովեր Ռեվենջեր» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը՝ պատճառելով 350.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1973 թ. ծնված Արամ Ն.-ն, որը նույն օրը, ժամը 17.20-ին, Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը:

Կատարվում է քննություն: