Ջրանջատում՝ Աշտարակ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով ս.թ. ապրիլի 24 -ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 25-ը ժամը 08:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքի Փարփեցի, Գ. Լուսավորիչ, Պ. Պռոշյան, Հ. Թումանյան, Արագածի, Ալիշան, Ալազան, Չուխաջյան, Խորենացի փողոցների ջրամատակարարումը:  

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

23.04.2019թ.                                                                       «Վեոլիա Ջուր» ՓԲԸ