Բռնցքամարտի ֆեդերացիային կաջակցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը կասեցնելուց հետո ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ ֆեդերացիային կաջակցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Ինչպես հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը, այս մասին տեղեկացրել է նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Երեկ նա հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ ու հորդորել է շարունակել բնականոն մարզումները:

«Անելու ենք առավելագույնը, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել ՀԱՕԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու եւ նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է նա:

Նա մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թ. մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները համապատասխան գրությամբ ՀԱՕԿ փոխանցելու համար: