Երբ ուժայինները դառնան ավելի ժողովրդավար, կմտածենք նախարարություն դարձնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Մենք գիտակցաբար հետ ենք կանգնում ուժային կառույցները քաղաքականացնելուց այս փուլում, քանի որ նախարարության կարգավիճակ տալով կառույցներին, որոնք դեռևս իրենք ներքին ռեֆորմ պետք է ապրեն, վնասելու են մեր ժողովրդավարությանը։ 

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Երբ համոզված լինենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կատարում են այն, ինչ մենք ցանկանում ենք, որ անի, երբ ավելի ժողովրդավար կդարձնենք, կրկին կարող ենք անդրադառնալ հարցին»,- ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ եթե նպատակը վերահսկողությունն է, ապա իրենք շատ ավելի լավ գործիքներ ունեն դա անելու՝ առանց դրանք քաղաքականացնելու։

Շարունակությունը՝ տեսանյութում։