«Արսենալը» մտադիր է հրաժարվել բարձր վարձատրվող մի քանի ֆուտբոլիստներից, նաև՝ Մխիթարյանից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակը Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «թեթեւացնել» աշխատավարձի ցուցակը՝ հրաժարվելով բարձր վարձատրություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներից։

Ինչպես Daily Mail-ն է գրում, «սեւ ցուցակի» առաջին տեղերում են Մեսութ Օզիլը, Հենրիխ Մխիթարյանը, Շկոդրան Մուստաֆին, Կարլ Ջենկինսոնը, Մոհամեդ Էլ Նենին, Կալում Չեմբերսը, Դավիդ Օսպինան եւ Դենի Ուելբեքը։

Նշենք, որ «Արսենալի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում խփել է 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։