Սանասարյանը մեղադրյալի կարգավիճակում է և պաշտպանվում է իր մեթոդներով․ Արեն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ես ու Դավիթ Սանասարյանը կողք կողքի նստած «Մերժիր Սերժին» նախաձեռնության մարտավարությունն ու ռազմավարությունն ենք մշակել, բայց զերծ կմնամ գնահատական հնչեցնելու գայթակղությունից, որովհետև հանդիսանում եմ բարձրաստիճան պետական պաշտոնյա։ 

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Մեկնաբանելով Սանասարյանի՝ իր դեմ շինծու գործ սարքելու պնդմանը՝ Մկրտչյանը նկատել է․
«Նա մեղադրյալի կարգավիճակում է և պետք է պաշտպանվի։ Թե ինչ մեթոդներով է ինքը գերադասում պաշտպանվել, իր ընտրության հարցն է։ Իրականում Սանասարյանի գործը նուրբ ու զգայուն է, պետք է պահպանել  առավելագույն զգուշություն»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։