Ա. Զոհրաբյանը ARMLEGAL EXPO-ի նպատակներից է համարում իրավունքի գերակայության հանրահռչակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

ՀՀ փաստաբանների պալատն ապրիլի 23-ին կազմակերպել է  փաստաբանական գրասենյակների ցուցահանդես՝ «Իրավունքը զարգացման գրավական» կարգախոսով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ARMLEGAL EXPO ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան  երեք տասնյակ մեծ ու փոքր փաստաբանական գրասենյակներ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը և հանրային իրավական ծառայություններ մատուցող կառույցներ (Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի Հանրապետության նոտարների պալատը, «Իրավունքի պաշտպան» միավորումը, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիան, Հայաստանի արտոնագրված թարգմանիչների միությունը):

Ցուցահանդեսին աշխատանքներին ծանոթացել են մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Ազգային ժ֊ողովի պատգամավորներ Արթուր Դավթյանը, Տարոն Սիմոնյանը և այլք:

Միջոցառումն ավանդական դարձնելու ՀՀ փաստաբանների պալատի տեսլականը ներկայացրել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. «Այս քայլով Փաստաբանների պալատը նպատակ էդնում Հայաստանում զարգացնել փաստաբանական գրասենյակների ստեղծման մշակույթը, փաստաբանության մեջ զարգացնել թիմային աշխատանքը՝ թիմ, որտեղ կարող են լինել տարբերկարծիքներ, քանի որ լավագույն արդյունավետ լուծումը միայն թիմային աշխատանքով կարելի էգտնել: ARMLEGAL EXPO ցուցահանդեսի նպատակներից հաջորդն իրավունքի գերակայությանհանրահռչակումն է: Արձանագրեմ նաև, որ փաստաբանի մասնագիտությունն այն տեսակն է, որը ամենաշատն է պայքարում իրավունքի գերակայությանը հասնելու համար»:

Արա Զոհրաբյանն առաջ է քաշել Հայաստանն իրավունքի զարգացած կենտրոններից մեկը դարձնելու գաղափարը և որպես դրան ուղղված առաջին քայլ՝ մատնանշել ARMLEGAL EXPO-ի կազմակերպումը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ողջունելով փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը հայտնել է. «Նման միջոցառումները լայն հնարավորություն ենընձեռում առանձին փաստաբանական գրասենյակների ձևավորած լավագույն ավանդույթներինծանոթանալու և դրանք տարածելու համար: Մեր երկրի ժողովրդավարության արժեքներիկայացման և զարգացման  գործում շատ կարևոր է փաստաբանների դերը»:

Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ տարբեր իրավական թեմաներով, լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ, որի հաղթողները պարգևատրվել են դրամական մրցանակներով, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, այնպես էլ փաստաբանական գրասենյակների կողմից: