Կրկին հրդեհ Փարիզում. կարող է այրվել Վերսալի պալատը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Ֆրանսիայի մայրաքաղաքում, որը դեռ ուշքի չէր եկել Աստվածամոր տաճարում բռնկված ուժգին հրդեհից հետո, այրվում է ևս մեկ պատմական կառույց՝ Վերսալի պալատը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Ականատեսները սոցցանցի տարբեր էջերում հրապարակում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ կրակի սև ամպերը պալատի հարակից տարածքն են պատել:

Աղբյուրի փոխանցմամբ դեպքի վայր են մեկնել հրշեջ ջոկատների 80 հրշեջներ՝ 26 հաշվարկով: Հրդեհի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Նշվում է, որ տարհանվել են մոտակա տների բնակիչները: