Հայերի ցեղասպանությունից անցել է 104 տարի

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը՝ հայերի ցեղասպանությունը 104-րդ տարելիցը:

Այդ օրը Հայաստան են ժամանում աշխարհասփյուռ հայությունը՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Հայասատան են ժամանել նաև տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին 1,5 միլիոն հայերի հիշատակին: 

Երիտթուրքական կառավարության՝ Օսմանյան կայսրության իրագործածա ոճրագործության առաջին արձագանքը 1915 թ. մայիսի 24-ի՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որով հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դաասկզբի բռնությունը բնորոշվեց «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան հանցագործության համար պատասխանատու էր համարում թուրքական կառավարությանը: 

1
Ո՞րն էր Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության նպատակը

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի՝ պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրություն, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝  ներառելով  Կովկասի, Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը քրիստոնյա հայերն էին:

1

Հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին. այն սկիզբ առավ ձերբակալություններով, հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

1

Ցեղասպանության երրորդ փուլում տեղահանվեցին դեպի Սիրիական անապատ, իսկ ճանապարհին նաև սպանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակներից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

1

Հայոց ցեղասպանության վերջին փուլը մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ: 

1

Հայերի ցեղասպանությունը շարունակվեց նաև 21-րդ դարում: «Ակոս» թերթի խմբագիր հայազգի Հրանտ Դինքը ցեղասպանության 1 500 001-րդ զոհն էր:

1
Ո՞ր երկրներն են ընդունել հայերի ցեղասպանությունը

Ցեղասպանություն տերմինը 1944 թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:

1

Նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը: