Ի՞նչ կլինի Հայաստանի ողջ տարածքի հետ, եթե Տավուշից հողեր զիջվեն թուրքերին․ թյուրքագետ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

գ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․



«Որպեսզի հնարավորինս պատկերավոր նկարագրենք այն, թե ինչ է լինելու Հայաստանի ողջ տարածքի հետ Տավուշում թուրքերին նոր հողեր նվիրելուց հետո, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի նույն վիճակում, ինչ 2022 թ. դեկտեմբերից շրջափակված Արցախը` բոլոր հարցերում լիարժեք կախվածություն ստանալով Ադրբեջանից:



Գազից մինչև ճանապարհ մենք խնդրելու ենք թուրքերին: Դե իսկ թշնամին օգտագործելու է մեր զիջումը մեզ լիարժեք վերացնելու համար:



Անկախության անվան տակ մենք կվերածվենք թուրքական գավառակի»։