Ի՞նչ ունեցվածք ունի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Զու

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արտակ Դավթյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Առկա են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 950 000 ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար:

2018 թ. հարկային տարվա վերջում Ա. Դավթյանի դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 4 980 000 ՀՀ դրամ և 3270 ԱՄՆ դոլար: Ա. Դավթյանի եկամուտները նշված հարկային տարում գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 9 581 421 ՀՀ դրամ:

Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելն Արտակ Դավթյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նա զբաղեցնում է 2018 թ. մայիսի 24-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: