Շոկային է․ կոնգրեսականն անդրադարձել է Վաշինգտոնում թուրքերին թույալտրած հավաքի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

1.thumb

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունն անդրադարձել է ամերիկյան իշխանությունների որոշմանը, համաձայն որի՝ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ իրենց հավաքն անցկացնել: Այդ մասին կոնգրեսականը գրառում է կատարել թվիթերյան իր  էջում։

Կոնգրեսականն ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության որոշումը «շոկային» է անվանել՝ նկատելով, որ թուրքական կազմակերպությունն այժմ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ակցիայի հարևանությամբ իր բողոքի ցույցը կազմակերպելու:

«Կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,-գրել է նա:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է Փալոունի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար: