1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ժխտում պատմական իրողությունը, և որ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է:

«Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- հավելել է դեսպանը:

Լին Թրեյսին նաև նշել է, որ ԱՄՆ-ն երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, որոնք  մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում: 

«Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք  հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը»,- ասել է Լին Թրեյսին: