Երբևէ չենք ասել՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման է․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

l-ohk7LLdVXb (1)

Ամենաբարդ հարցն եք տալիս, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ցեղասպանությունից 100 տարի անց ինչո՞վ է պայմանավորվում Անկարայի ժխտողականությունը։

«Ուղղակի չի տեղավորվում, թե որքանով անհնար է այդ քայլն անելն ու առերեսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը որքանով է խոչընդոտ իշխանությունների համար։ Դա ամենամեծ խնդիրն է, բայց սա նաև պատգամ է, որ մենք՝ որպես ժողովուրդ, ցեղասպանությունը հաղթահարել ենք», - ասաց արտաքին գործերի նախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է Երևանը Անկարայի հետ հաշտեցման նոր գործընթաց սկսի՝ բացելու հայ-թուրքական սահմանը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.

«Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն։ Մենք երբևէ չենք ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է»։