Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Ծառուկյանը՝ 1915 թվականի մասին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Մեր հիմնական նպատակն է, որ ցեղասպանությունը ճանաչում ունենա, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Սա ոչ միայն կառավարության, այլ ամբողջ աշխարհի հայության խնդիրն է, պատվի խնդիրն է»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, թե կարճ ժամանակ է մնացել, որ Թուրրքիան տա ոճրագործության պատասխանը։

«Ոչ մի ազգ թող ցեղասպանությոնը չզգա, այդ դաժան սուգը»,- ասել է Ծառուկյանը և հավելել, որ պետք է բոլոր հարթակներն օգտագործել ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու համար։

«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»,-ասել է Ծառուկյանը։