Քոչարյանի պաշտպանների երեք դիմումից երկուսի վարույթ ընդունելը մերժվել է․ Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեք դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որից երկուսը մերժվել է: Այս մասին, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ գործընթացն իր բնականոն ընթացքի մեջ է:

«Երեք դիմումից երկուսի վարույթ ընդունելը մերժվել է, մեկն ընդունվել է: Ընդատյա չի եղել ՍԴ-ին կամ սպառած չեն եղել մնացած բոլոր միջոցները»,-ասաց նա: