Տոնոյանը Մոսկվայում է․ քննարկվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Տոնոյան

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։

Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։