Օսիպյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ: Այդ մասին հայտնել է ոստիկանությունը և տեսանյութ հրապարակել: