Ճիշտ կլիներ, որ վարչապետն իր ուղերձում դատապարտեր Թուրքիային․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

Արմեն Աշոտյան

Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա, Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաև ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Այդ մասին Facebook  սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված ուղերձում

«Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը եւ այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը»,- գրել է Աշոտյանը։