Lենուղի գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում օձ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Lենուղի գյուղի Ջիվանու անվան միջնակարգ դպրոցի չօգտագործվող սենյակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին (տեսակը չի հաջողվել պարզել):