1915-ի դեպքերի համար Թուրքիային մեղադրող ոչ մի պետության կողմից ապացույց չի ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիտաժողովի շրջանակում  ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է «1915-ի դեպքերին»՝ հայտարարելով, որ թուրքական արխիվները բաց են բոլորի համար, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Օսմանյան արխիվներից 35,5 մլն փաստաթուղթ և 8 մլն նոթատետրի լուսանկարներ, Հանրապետական արխիվի 19 մլն փաստաթուղթ թվայնացվել է»,-հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը հայտարարել է, թե Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ անողներն իրենք «բոլորն էլ արյունոտ պատմություն ունեն»:

Էրդողանը հայտարարել է, թե «1915-ի դեպքերի» համար Թուրքիային մեղադրող ոչ մի խմբի կամ պետության կողմից արխիվային ապացույցներ չեն ներկայացվել:

«Մուսուլմաններին սպանած Ֆրանսիան թուրքերին դաս տալ չի կարող, տեղահանությունն այլ բան է, կոտորածն՝ այլ բան, ո՞ւմ եք խաբում»,-հայտարարել է նա: