Նիկոլ Աղբալյանի անվան 19-րդ դպրոցում աշակերտները ծեծել են իրար․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

ծեծ

Ապրիլի 23-ին՝ ժամը 13։10-ի սահմանում, Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերվել մի խումբ անձինք։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ աշակերտներն են 15-ամյա Ե. Գ.-ն, 15-ամյա Գ. Մ.-ն, 15-ամյա Է. Մ.-ն, 15-ամյա Հ. Ա.-ն, 14-ամյա Տ. Դ.-ն, 15-ամյա Ա. Կ.-ն, 15-ամյա Վ. Յ.-ն, 15-ամյա Վ. Ս.-ն, 14-ամյա Մ.-ն Ս.-ն և 14-ամյա Գ. Ա.-ն։

Պարզվել է՝ ժամը 12։00-ի սահմանում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Է. Մ.-ն, Հ. Ա.-ն., Տ. Դ.-ն, Ա. Կ.-ն, Վ. Յ.-ն, Վ. Ս-ն, Մ. Ս.-ն և Գ. Ս.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են Ե. Գ.-ի և Գ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։