Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ակցիան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում կայանալիք ակցիան, հայտնում է «Ակօս» պարբերականի կայքը:

«Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը, ամեն տարվա նման, այսօր էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել հավաքվել»,-գրել է պարբերականը:

Իրավապաշտպանները և Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը բողոքել են ոստիկանության գործողությունների դեմ:

Կազմակերպությունը շուտով մամուլի համար հայտարարություն է տարածելու: