Եթե ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, պետք է ստորագրեինք․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, անդրադառնալով 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական անձանագրություններին, նկատել է, որ Հայաստանի իշխանությունը փորձել է հարևան Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել: 

Հարցին՝ ինչո՞ւ տապալվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» և ի՞նչ տվեց այն Հայաստանին, Արամ Սարգսյանն արձագանքել է․ «Աշխարհը ո՞նց է նայում մեզ և  Թուրքիային: Աշխարհը նայում է, որ երկու հարևան երկրներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խնդիրներ են ունեցել, և առ այսօր չեն կարողանում այդ խնդիրները լուծել: Դրա համար աշխարհը փորձում է դա լուծել ավելի ժողովրդավարի դիրքերից: Դրա համար բերեցին Ժնևում հանդիպեցրին, փաստաթուղթ ստեղծեցին, որով խնդիրը կարող էր տեղից պոկվել: Հայաստանը գնաց ու ստորագրեց այդ փաստաթուղթը:

Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ Հայաստանը պետք է այդ փաստաթուղթը վավերացներ իր խորհրդարանում, և այդ ժամանակ ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա: Եթե մենք ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան չի հիշում ու չի զղջում, մենք պետք է վավերացնեինք: Հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը»: