Ցեղասպանության փոխհատուցման ֆինանսական բեռը շատ ծանր կլինի Թուրքիայի համար․ Հայկ Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հայոց ցեղասպանությունն ընդունելու խիզախությունը թուրքական պետականության վրա շատ ծանր հետևանք կարող է ունենալ։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Ըստ նրա՝ այսօր Թուրքիան փորձում է տարբեր եղանակներով ժխտել ցեղասպանությունը և չի ցանկանում, որ այն դիտարկվի որպես իրավական հիմնահարց, քանի որ այն կարող է հանգեցնել հատուցումների տեսքով իրավական հետևանքների։

«Ֆինանսական բեռը կարող է շատ ծանր լինել այսօրվա թուրքական պետականության  համար, որի տնտեսությունը՝ հատկապես ֆինանսական համակարգը,  դիմակայուն չէ համաշխարհային ճգնաժամերին, բայց ամենախոշոր ու ծանր հարվածը բարոյահոգեբանականն է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։