Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծիեռնակաբերդ․ լրագրողների հարցերն անպատասխան մնացին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Սերժ Սարգսյանին ուղեկցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։