Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թրամփի ուղերձը՝ բաց թողնված հնարավորություն․ ԱՀՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը բաց թողնված հնարավորություն է համարում՝ Ցեղասպանության ժխտողականությանը վերջ դնելու տեսանկյունից: Այսպես է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մեկնաբանել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: 

«Հայոց ցեղասպանությունն ուղիղ ճանաչումից  խուսափելն արտացոլվում  է ոչ միայն նախագահի այս տարվա հայտարարության մեջ, այլ նախորդ վարչակազմերի ժամանակ, ինչը ժխտողականության մթնոլորտ է ստեղծում և ավտորիտար ռեժիմներին հնարավորություն է տալիս հետապնդել քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին: Ցեղասպանության ժխտումն անարդար վերաբերմունք է բոլոր հետապնդվողների նկատմամբ»,- ասել է Ամերիկայի  Բրայան Արդունին: 

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: