Ավստրալիայի հայ համայնքը զայրացել է ցեղասպանության առթիվ երկրի վարչապետի հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

f5b7fc32b7cdf3_5b7fc32b7ce30.thumb

Ավստրալիայի հայ համայնքը հրաժարվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի պաշտոնական միջոցառման ժամանակ ընթերցել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարությունը: Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald պարբերականը:

Իր հայտարարությունում Մորիսոնը նշել է, որ Ավստրալիան միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափները, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»:

Ավստրալիայի հայկական համայնքը Մորիսոնի ձևակերպումներն անվանել է «վիրավորական հետընթաց»:

2011թ. խորհրդարանում ելույթի ժամանակ դեռ ընդդիմադիր Սքոթ Մորիսոնը հայ ժողովրդի կոտորածը բնութագրել էր որպես «ցեղասպանություն»՝ այն անվանելով մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկը:

Ավստրալիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն է հայերի դեմ իրականացված վայրագությունները ցեղասպանություն չկոչել: Ավստրալիայի հայկական համայնքի ղեկավարները պարբերաբար դատապարտում են կառավարության այս դիրքորոշումը: