Լոս Անջելեսում նախատեսում է ապրիլի 24-ը ազատ օր հայտարարել և փակել դպրոցները

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրն առավել նշանակալի դարձնել: Այս մասին հաղորդում է abc7-ը:

Աղբյուրի հաղորդմամբ վարչության խորհուրդը նախատեսում է ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր և այդ օրը փակել դպրոցները:   

«Այսօր պատմական օր է հազարավոր հայ աշակերտների և նրանց ընտանիքների համար» - շեշտել է Գոնեսը:

Նման առաջարկով հանդես է եկել խորհրդի անդամ Քելլի Գոնեսը՝ կոչ անելով ապրիլի 24-ը հայտարարել ազատ օր հաջորդ տարիների համար: Խորհուրդն ընդունել է բանաձևը, որը կոչ է անում վարչության ղեկավարին ազատ օր սահմանել:
  
Նրա առաջարկած բանաձևը կոչ է անում ուշադրություն դարձնել, որ ուսուցիչները հավուր պատշաճի դասավանդեն Հայոց ցեղասպանության թեման դասարաններում: