Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն իր հարգանքի տուրքը մատուցեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

պն

 Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24 ին,  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր անկյուններում կատարվել է բարեխոսական կարգ, և ծաղիկներ են խոնարհվե;՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի նահատակների։