ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առաջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ Ապրիլի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։