Երկրաշարժը զգացվել է Արցախի Եղեգնուտ, Քնարավան, Նոր Կարաչինար, Նոր Խարխապուտ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, երկրաշարժը զգացվել է Արցախի Եղեգնուտ, Քնարավան, Նոր Կարաչինար, Նոր Խարխապուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: