ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին:
Բանակցություններում կողմերն ընդգծել են ԵԱՀԿ դերակատարության աճող կարևորությունը եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակում լարվածության վերացման գործում:
«Կայացել է մտքերի փոխանակում ԵԱՀԿ դերակատարության մասին նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Դիտարկվել է կազմակերպության ինստիտուտների ընթացիկ աշխատանքը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: